Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում

Հանրապետության բնակչությանը որակյալ բժշկական ծառայության ապահովումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Սյունիքի մարզ:

 

Մեղրու և Ագարակի բուժհաստատությունների շենքային պայմանները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն, և զգալի ներդրումներ կպահանջվեն դրանք վերանորոգելու, տարածաշրջանի բնակչությանը որակյալ բուժծառայություն մատուցելու համար: 

 

Նախատեսվել է Մեղրու բժշկական կենտրոնն ու Ագարակի հիվանդանոցը միավորել` ստեղծելով բոլոր բուժծառայություններն ունեցող տարածաշրջանային ժամանակակից բժշկական կենտրոն 50 մահճակալով, որը ՀՀ կառավարության`«Մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» համապատասխան որոշման համաձայն, կկառուցվի Մեղրու և Ագարակի բնակչության համար հավասարապես հարմարավետ վայրում: 

 

Նախարարը Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի հետ այցելեց նոր կենտրոնի համար նախատեսված տարածք, եղավ նաև Ագարակի հիվանդանոցում և զրուցելով բուժանձնակազմի հետ, նշեց, որ Համաշխարհային բանկի«Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի երկրորդ փուլի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է իրականացնել տարածաշրջանային բժշկական կենտրոնի ճարտարապետական նախագծման, շենքի կառուցման, ինչպես նաև բուժսարքավորումներով և գույքով հագեցնելու աշխատանքներ: 

 

Հ.Քուշկյանը եղավ նաև Կապանի բժշկական կենտրոնի`«Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով հիմնանորոգվող մանկական բաժանմունքում, ծանոթացավ ընթացիկ շինարարական աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի և շինարարների հետ, տվեց համապատասխան ցուցումներ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ